Կաթոլիկները տոնում են Նավակատիքն ու Սուրբ ծնունդը

Կաթոլիկները տոնում են Նավակատիքն ու Սուրբ ծնունդը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-25 կաթոլիկները տոնելու են Նավակատիքն ու Սուրբ ծնունդը: Ինչպես ուղղափառների, այնպես էլ կաթոլիկների մոտ Սուրբ ծնունդը առավել նշանակալի տոն է, ինչպես որ Զատիկը: Ավելի քան 140 երկրներում սա պետական տոնակատրություն է, որի ընթացքում բնակչության մեծամասնությունը չի աշխատում:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Դեկտմեբերի 25-ին նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Հնագույն ավանդությանը հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---