24 հունիսի 2005 - 07:48 AMT
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՊԿ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը օպտիմալ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարեպության ՀԱՊԿ ներկայիս կազմը (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան): ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) Մոսկվայում տեղի ունեցած նիստի ավարտին Հայաստանի նախագահը հայտարարել է, որ կազմակերպության ռազմական բաղադրիչը մնում է գործակցության կարեւորագույն բաղադրիչը ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ն դինամիկ զարգացող կազմակերպություն է, սակայն անհրաժեշտ է առավել ակտիվ ներգրավում այլ միջազգային կառույցների գործունեության մեջ: «Մեզ անհրաժեշտ է առավել ընդգրկուն միջազգային ինտեգրում: Մենք ազդարարել ենք մեր գոյությունը, այժմ կա ինտեգրված աշխատանքի անհրաժեշտություն»,-նշել է նա` ավելացնելով, որ տվյալ թեման դարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քննարկման կարեւոր թեմաներից մեկը: Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ գործունեությունը պահանջում է արդյունավետ լծակների ստեղծում ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի շրջանառության եւ այլ ակտուալ մարտահրավերների դեմ պայքարելու համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: