ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Տիգրան Ուրիխանյանը պահանջում է իի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձաձ փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը վերջերս համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել այսօր: Էդգար Բարսեղյանը տեղեկացնում է, որ դատական նիստին հայցվորը ներկա չի եղել, իսկ հաջորդ նիստը նշանակված է հունվարի 14-ին, ժ. 15:30-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
---