Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2012-ի լավագույն թիմն է![]() 25 դեկտեմբերի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի լավագույն թիմ է ճանաչվել: Հայ շախմատիստներն այս տարի 3-րդ անգամ են Համաշխարհային Օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճել: Երկրորդ տեղում է շախմատի «Միկա» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ երրորդը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն է, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3 –րդ հորիզոնականը: Իսկ Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկը Արսեն Ջուլֆալակյանն է, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |