Խաչատրյանի, Բաբաջանյանի և Միրզոյանի գործերը` Եվրոպայի հեղինակավոր բեմերում

Խաչատրյանի, Բաբաջանյանի և Միրզոյանի գործերը` Եվրոպայի հեղինակավոր բեմերում

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան տրիոն` Վիեննայի լեգենդար Musikverein համերգասրահում ելույթ ունեցած առաջին հայկական համույթը, իր վերջին շրջագայությունների ընթացքում հնչեցրել է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Հյուրախաղերը տեղի են ունեցել նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 12-ը: Տրիոն ելույթ է ունեցել Մյունխենի ֆիլհարմոնիայի դահլիճում, Համբուրգի Laeizhalle-ում, Լայպցիգի հանրահայտ Gewandhaus սրահում, Musikverein-ի Բրամսի դահլիճում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում և Ռուսաստանում:

Երաժիշտների խոսքով` ծրագրում ընդգրկված էր Բաբաջանյանի տրիոն, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի ունկնդրի մոտ: Որպես բիս տրիոն կատարել է Էդվարդ Միրզոյանի և Արամ Խաչատրյանի տրիոները:

Շրջագայություններից հետո տրիոն համերգների բազմաթիվ առաջարկներ է ստացել:

Տրիոն 2013 թ-ին հյուրախաղեր է ունենալու աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ներկայացվելու են Արամ Խաչատրյանի դաշնամուրի, ջութակի և թավջութակի կոնցերտները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---