ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Կոնտակտ» համակարգին մասնակցության թույլտվությունները26 դեկտեմբերի 2012 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԿՈՆՏԱԿՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից անհիմն և առանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել (դադարեցվել է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը՝ համաձայն «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի: Միևնույն ժամանակ, համակարգերի օպերատորի նման վարվելակերպը և ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի, հաշվի չառնելով պայմանագրային դրույթները կամ առանց հիմնավոր պատճառաբանությունների դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ ՀՀ բանկերի իրավունքը, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ: Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |