Ուժը կորցրած են ճանաչվել «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ թույլտվությունները

Ուժը կորցրած են ճանաչվել «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ թույլտվությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԲԼԻԶԿՈ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից չեն պահպանվել Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 4.1 կետի «զ» ենթակետի պահանջները, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԲԼԻԶԿՈ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---