ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՕՐԵՆՔ Է, ՔԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ28 հունիսի 2005 - 08:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Եվրախորհրդի նախարարների շրջանակներում գործող վերահսկման Ագոյի խմբի պատվիրակությանը` Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին` կողմերը նշել են, որ երկարատեւ քննարկումների արդյունքում գտնվել են բոլոր դժվարին հարցերի պատասխանները: Վեգեները կարեւորել է սահմանված ժամանակացույցով սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ, ինչպես նաեւ պատշաճ քարոզչության իրականացումը: Նրա կարծիքով` սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ձեռքբերված կարեւոր արդյունքներից մեկը եղել է ընդդիմության մասնակցության համաձայնությունը հետագա քննարկումներին եւ լիարժեք վերադարձը խորհրդարանի օրենսդրական գործունեությանը: Ա.Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը, որդեգրելով ժողովրդավարության խորացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը, վերջին մեկ տարում լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դրա վկայությունն է` Ընտրական օրենսգրքի, «Ժողովների, հանրահավաքների, երթերի ու միտինգների անցկացման կարգի մասին» օրենքի նախագծի ընդունումը եւ հատկապես սահմանադրական բարեփոխումները, որոնք Հայաստանում կարեւորվում են ժողովրդավարության խորացման առումով: «Ժողովրդավարությունն ավելի շատ օրենք է, քան բացառություն»,- նշել է Ա.Բաղդասրյանը, եւ ավելացրել, որ պետք է սկսել երկրի Հիմնական օրենքից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը խորհրդարանական վեհաժողովի վերածվելու համաձայնագիրը, որի կենսագործումը նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանի զարգացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |