ՀՀ-ից ԵՄ աշխատանքային միգրանտների հոսքը կառավարող ծրագիր է մշակվում

ՀՀ-ից ԵՄ աշխատանքային միգրանտների հոսքը կառավարող ծրագիր է մշակվում

PanARMENIAN.Net - Աշխարհում տեղաշարժը հեշտանում է, աշխատուժը` թանկանում, զարգացած երկրները պակաս զարգացածներից ավելի էժան աշխատուժ են ընդունում: Մարդը դառնում է տուժող օղակ: Իրավիճակը շտկելու ուղղությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և «Մարդկային զարգացմն միջազգային կենտրոն» հ/կ-ն 2011-ից «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացումը» խորագրով եռամյա ծրագիր են իրականացնում:

«Վերջին 20 տարում էականորեն փոխվել են ՀՀ առնչվող անկանոն միգրացիոն գործընթացները, պատճառները, հետևանքները, ներգրավված խմբերն ու նրանց խնդիրները, նաև պետական կարգավորման միջոցով հիմնախնդրի լուծման մասին պատկերացումները: Քանի որ անկանոն միգրացիան առնչվում է ընդունող և ծագման երկրներին, ուղղակիորեն միգրանտներին, խնդրի լուծման արդյունավետությունը ենթադրում է մուտքի և ելքի երկրների ջանքերի համատեղում: Ծրագիրն այդպիսի փորձ է», - ասաց «Մարդկային զարգացմն միջազգային կենտրոն» հ/կ գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ ծրագրի առաջնային նպատակը Հայաստանից դեպի ԵՄ երկրներ աշխատանքային անկանոն միգրացիոն հոսքերի կառավարման գործընթացներին աջակցելն է:

«Աշխատանքային միգրացիայի դաշտը կարգավորված չէ: Հիմա նոր փորձում ենք օրենսդրություն մշակել: Առաջ ինչ-որ մեկը որոշում էր գնալ ու աշխատել արտերկրում` հարևանի, ծանոթի տեղեկություններով: Արդյունքում ավելի ցածր աշխատավարձով, ավելի վատ պայմաններով էր աշխատանք գտնում: Ծրագրի հիմնական շահառուները աշխատանքի տեղավորման և զբաղվածության գործակալություններն են, որոնց միջոցով հնարավոր է` խնդիրը լուծվի», - ասաց Քրիստինա Գալստյանը` Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավարը, ով նաև ծրագիրը մշակող և իրականացնող խմբի ղեկավարն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---