Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի նոր բժշկական կենտրոն

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի նոր բժշկական կենտրոն

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի բժշկական կենտրոն, կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, կիրականացվի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագիրը։ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի են ունեցել հանրային լսումներ` քննարկվել են այդ ծրագրերի բնապահպանական կառավարման կառուցվածքին վերաբերող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանը ներկայացրել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի հիմնական բաղադրիչները և նպատակները: Նշել, որ ծրագրի շրջանակներում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն զանգվածային հետազոտություններ, Վանաձորի բժշկական կենտրոնի համար կկառուցվի նոր շենք, իսկ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կարդիականացվի` բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի հիմնադրմամբ:

Այնուհետև շրջակա միջավայրի մասնագետ Վռամ Թևոսյանը ներկայացրել է նշված աշխատանքների բնապահպանական կառավարման ծրագրի հիմնական դրույթները, որոնք ձևավորվել են շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության և ռիսկի գործոնների ուսումնասիրման և գնահատման արդյունքում:

Ի պատասխան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի մտահոգության, թե Ոռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման ընթացքում արդյո՞ք ապահովվում է ընդերքային ջրերի աղտոտման կանխումը, պարզաբանվել է, որ հեղուկ թափոններով ընդերքային ջրերի աղտոտումը կկանխվի ջրահեռացման փակ համակարգի ստեղծման ճանապարհով: Իսկ Վանաձորի համայնքի ներկայացուցչին անհանգստացնում էր դիարանի տեղակայման հարցը։ Այս առթիվ նշվել է, որ դիարանը չի տեղակայվելու նորակառույց համալիրի տարածքում, ուստի չի երևալու պալատներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---