Կարեն Բեքարյան. 2012-ին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը առանձնանում էր խորությամբ և ինտենսիվությամբ![]() 27 դեկտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Այս մասին է փաստում նաև ՀՀ նախագահ և գալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում: Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2012-ին ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրված արդյունքները և եվրոպական ինտեգրման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները, Կարեն Բեքարյանն ասաց, որ 2012-ին եվրաինտեգրման գործընթացը Հայաստանի համար առանձնանում էր խորությամբ և ինտենսիվությամբ: «Հայաստանում արդեն շատ քչերն են մեր եվրաինտեգրման գործընթացի տեմպը համեմատում Ադրբեջանի հետ: Համեմատությունների հիմնական դաշտը գնում է դեպի Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան»,- ասաց քաղաքագետը: Ամփոփելով անցած տարին՝ նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացել են տարբեր ուղղություններով: Նա նկատեց, որ եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Երևան և փոխայցելությունների ինտենսիվությունը, դինամական բավականին բարձր էին: Ստորագրվեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագիրը, մեծ տեմպ էր տրված այս տարվա ընթացքում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին և արդեն եկող տարվա ավարտին սպասվում է, որ կստորագրվի Ասոցացման մասին համաձայնագիրը: Կարեն Բեքարյանը կարևորեց նաև ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջև համագործակցությունը և նշեց, որ ԵՄ-ը բարձր գնահատեց այս տարի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչը նույնպես կարևոր ձեռքբերում է: «Եվրոպական գործընթացում մենք ֆիքսում ենք նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատումը Հայաստանի և ԵՄ միջև, այդ թվում Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցումը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,-ասաց Կարեն Բեքարյանը: Նա նաև նկատեց, որ ԵՄ-ից հնչած գնահատականները միայն արտաքին քաղաքական ձեռքբերումներով չեն սահմանափակվում, նշվում են նաև երկրի ներսում արձանագրված բարեփոխումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |