Արման Մելիքյանը որոշել է առաջադրվել

Արման Մելիքյանը որոշել է առաջադրվել

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի նաև ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են նրա գրասենյակից:

«Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում ատաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու»,- ասված է Արման Մելիքյանի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
---