ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՆ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ

PanARMENIAN.Net - «Պերնո Ռիկար» ընկերությունը Հայաստանում հաջող գործունեություն է ծավալում: Մենք բավարաված ենք աշխատանքի արդյունքից եւ հպարտ ենք, որ արտերկրում ներկայացնում ենք հայկական որակյալ ապրանքանիշ»,- հայտարարել է «Պերնո Ռիկար- Եվրոպա» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Թիերի Բիյոն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, Երեւանի կոնյակի գործարանը մասնավորեցնելուց հետո ընկերությունն իր հիմնական նպատակն է համարել արտադրանքի որակի բարձրացումը: Նա նշել է, որ 1990 թվականի համեմատ այսօր կոնյակի արտահանման եւ վաճառքի ծավալները տասն անգամ բազմապատկվել են, արտադրանքի ավելի քան 90 տոկոսն արտահանվում է, իսկ հիմնական շուկաներն են Ռուսաստանը եւ Ուկրաինան: Տ.Բիյոն ավելացրել է, որ արտադրվող կոնյակի քանակի մեծացմանը զուգընթաց ավելացել են խաղողի գնման ծավալները: Գործարանն անցած տարի մթերել է 3 միլիարդ դրամի խաղող, իսկ այս տարի նախատեսում է այդ թիվն ավելացնել եւս 20 տոկոսով: Ընկերությունը մտադիր է նաեւ մասնակից լինել խաղողի նոր այգիների հիմնմանը: Թիերի Բիյոն իրենց առաջնահերթ խնդիրն է համարել կոնյակի որակի բարձրացումը: Նա նաեւ ասել է, որ մեծ աշխատանք է տարվում գործարանի աշխատակիցների սոցիալական ապահովության ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հանձինս «Պեռնո Ռիկարի», Հայաստանն ունի լուրջ գործընկեր, եւ այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ Երեւանի կոնյակի գործարանի մասնավորեցումը ճիշտ գործարք էր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---