Apple փորձարկում է նոր iPhone 6-ը![]() 4 հունվարի 2013 - 01:09 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը սկսել է փորձարկել նոր iPhone ու iOS օպերացիոն համակարգը: Ավելի վաղ հայտնաբերվել էին լոգեր, որոնք վերաբերվում էին iPhone 6.1 իդենտիֆիկատորով նոր սմարտֆոնին, որն օգտագործում է նոր` iOS 7 օպերացիոն համակարգը: Մասնագետները ենթադրում են, որ ամերիկյան ընկերության ինժեներները սկսել են թեստավորել նոր սմարտֆոնի համատեղելությունը մի շարք հայտնի ծրագրերի հետ: Ոլորտի մասնագետների հայտարարությունների համաձայն, նոր սմարտֆոնը կարող է ստանալ մի շարք ունիկալ նորույթներ: Մասնավորապես, iPhone 6-ը կարող է նոր ճկուն էկրան ունենալ, որը կկարողանա կատարել թե դինամիկի, թե խոսափողի գործառույթներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |