Նախագահի միայն յոթ թեկնածուներն են ԿԸՀ ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

Նախագահի միայն յոթ թեկնածուներն են ԿԸՀ ներկայացրել անհրաժեշտ բոլոր  փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 4-ին, ժամը 18.00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, միայն յոթ թեկնածուներ են ներկաայցրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Նրանք են` ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը և անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Մնացած ութ թեկնածուները չեն ներկայացրել գրավի վճարման անդորրագրերը, ինչի պատճառով ժամանակավորապես դուրս են մղվել պայքարից: Ինչպես տեղեկացրեց Հերմինե Հարությունյանը, հաջորդ 48 ժամվա ընթացքում նրանք կարող են ուղղել անճշտությունները:

 Ուշագրավ
---