Թեհրանը կողմ է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությանը

Թեհրանը կողմ է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությանը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Իրանի իշխանությունները կողմ են հանդես եկել նախկին սենատոր Չակ Հեյգելի՝ որպես Պենտագոնի ղեկավարի, հաստատմանը: Նա հայտնի է Իրանի և Իսրայելի հետ հարաբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ հայտարարություններով, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսս» գործակալությունը՝ հղելով Իրանի ԱԳՆ-ին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի խոսքով, Իրանը հուսով է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Հեյգելի հաստատման դեպքում, երկու երկրների միջև հարաբերությունները կփոխվեն դեպի լավը:

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Հեյգելի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---