Շոտլանդիայում կպայքարեն բռնության դեմ մահմեդական ընտանիքներում

Շոտլանդիայում կպայքարեն բռնության դեմ մահմեդական ընտանիքներում

PanARMENIAN.Net - Շոտլանդիայում կպայքարեն բռնության դեմ մահմեդական ընտանիքներում, հայտնում է BBC News-ը: «Դու կարող ես փոխել դա» անվանումով ակցիայի կազմակերպիչը մահմեդական կանանց Amina բարեգործական ընկերակցությունն է: Պաշտոնական մեկնարկը կտրվի փետրվարին Գլազգոյում և Էդինբուրգում:

Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, մահմեդականներից շատերը սխալ են մեկնաբանում կրոնի հիմունքները՝ արդարացնելով բռնությունը:

Կազմակերպության թեժ գծին հաճախ են ահազանգում իսլամական ընտանիքների կանայք՝ բողոքելով, որ ամուսինները ծեծում են իրենց, հղում անելով Ղուրանին:

Շոտլանդիայում ընդհանուր առմամբ մոտ 40 հազար մահմեդական է ապրում, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---