Հայաստանում ստեղծված իրավիճակը Վարդան Օսկանյանին Հիրշմանի տեսությունն է հիշեցնում![]() 9 հունվարի 2013 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծված իրավիճակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հիշեցրել է Ալբերտ Հիրշմանի «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությունը: ԲՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը: Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում: Երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում են երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ: Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները, Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |