Փորձագիտական կանխատեսում. Առաջիկա տարիներին նավթը կարող է նկատելիորեն էժանանալ

Փորձագիտական կանխատեսում. Առաջիկա տարիներին նավթը կարող է նկատելիորեն էժանանալ

PanARMENIAN.Net - Փորձագետների կանխատեսմամբ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում նավթի համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կառաջանա, ինչի արդյունքում «սև ոսկու» գները զգալիորեն կնվազեն:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները ընդգծում են, որ Brent նավթի միջին գինը 2013-ի արդյունքում կնվազի մինչև 105 դոլար/բարրելի, իսկ 2014-ին՝ 99 դոլար/բարրելի դիմաց:

Ինչպես կարծում են ամերիկյան Global Hunter Securities (GHS) ընկերության ներկայացուցիչները, WTI (Light Sweet) նավթի գինը 2013-ին կարող է նվազել մինչև 85 դոլար/բարրելի, իսկ 2014-ին՝ 80: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---