Վերջին 10 օրերին 154 արտակարգ պատահար է գրանցվել

Վերջին 10 օրերին 154 արտակարգ պատահար է գրանցվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 11:00-ի տվյալներով՝ փակ է Սելիմի լեռնանցքը, Վայոց ձորի կողմից ճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ և դեպի Գյումրի տանող միջպետական ճանապարհները:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը.«Փակ են հատկապես գյուղամիջյան ճանապարհները, նույնիսկ Ուրալով են անանցանելի: Երեկ ահազանգ ունեցանք Միգավան գյուղից:

15 օրեկան երեխային հոսպիտալացնել էր պետք, 7 կիլոմետր ճանապարհը ոտքով անցանք, բայց կանչ տվողները հրաժարվեցին հոսպիտալացնել երեխային»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ դեռևս անցած տարի ԱԻՆ-ը ձեռք է բերել անհրաժեշտ ամբողջ տեխնիկան, որն արդյունավետ կիրառվում է, պարզապես տարերային աղետների ժամանակ անիմաստ է փրկարարներին չարդարացված ռիսկի մղելը, եթե նույնիսկ ձյուն մաքրող մեքենաներն են արգելափակվում:

«Ամեն դեպքում, մեր աշխատանքի սկզբունքն է՝ ոչ մի կանչ առանց արձագանքման չթողնել»,-ասաց Խանգելդյանը:

Նրա տվյալներով՝ հունվարի 1-10-ը 154 արտակարգ պատահար է գրանցվել: Ոչ մի կտրուկ դինամիկա չկա, բայց նվազել են հրդեհները, թունավորման դեպքերը, ավելացել՝ ՃՏՊ-ները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---