ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիան հայտարարել է «Օսկարի» հավակնորդներին

ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիան հայտարարել է «Օսկարի» հավակնորդներին

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում 2013-ի հունարի 10-ին հայտարարվել են «Օսկար» մրցանակի հավակնորդները: Ամենաշատ՝ 12 մրցանակի է հավակնում Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլն» ֆիլմը, անվանակարգերի թվով երկրորդ տեղում է Էնգա Լիի «Պի կյանք» ֆիլմը (11), հաղորդում է lenta.ru-ն:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի վերոնշյալ երկու ֆիլմերից, ներկայացված են Միխաել Հանեկեի «Սերը», Բեն Աֆլեքի «Արգո գործողություն», Թոմ Հուպերի «Թշվառները», Քվենտին Տարանտինոյի «Ջանգոյի ազատագրվածը», Դևիդ Օ. Ռասելի «Իմ ընկերը հոգեկան հիվանդ է», Քեթրին Բիգելոուի «Թիվ մեկ նպատակ» և Բեն Զայտլինի «Վայրի հարավի գազանները» ֆիլմերը: Ռեժիսորական անվանակարգում ներկայացված են Հանեկեն, Զայտլինը, Լին, Սփիլբերգը և Ռասելը:

Կնոջ լավագույն դերի համար մրցանակ կարող են ստանալ Ջեսիկա Չեստեյնը («Թիվ մեկ նպատակ»), Քվենժանս Ուոլիսը («Վայրի հարավի գազանները»), Նաոմի Ուոթսը, Ջենիֆեր Լոուրենսը և Էմանուել Ռիվան: Ուոլիսը դարձել է «Օսկարի» պատմության մեջ ամենաերիտասարդ դերասանուհին, ով հավակնում է մրցանակի. նա 9 տարեկան է:

Տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» են հավակնում Բրեդլի Կուպերը, Դենիել Դեյ-Լյուիսը, Հյու Ջեքմանը, Հոակին Ֆենիքսը և Դենզել Վաշինգտոնը:

Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ անվանակարգում ներկայացված են «Քաջսիրտ աղջիկը», «Ֆրանկենվինի», «Պարանորման կամ ինչպես վարժեցնել զոմբիին», «Ծովահենները, անհաջողակների ավազակախումբը» և «Ռալֆ» մուլտֆիլմերը:

Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---