8 հուլիսի 2005 - 07:47 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին` Լոնդոնում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: ՀՀ ղեկավրի ուղերձում, մասնավորապեսմ ասված է.«Խորը ցավով տեղեկացանք այսօր Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական անմարդկային գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեցին: Մենք գիտակցում ենք, որ բարբարոսական այդ գործողությունների թիրախը համայն մարդկությունն էր եւ խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով: Խնդրում եմ ընդունել մեր խորին ցավակցությունները Հայաստանի ժողովրդի եւ անձնապես իմ անունից: Հարգելի պարոն վարչապետ, այսօր մենք մտովի Ձեզ եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ուժեղ եւ տոկուն ժողովրդի հետ ենք»: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը հաղորդել է, որ վերջին տվյալներով զոհվածների եւ վիրավորների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: