Հայրիկյանը Ադիբեկյանի հարցումների մասին. Նա փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել11 հունվարի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Շատ անհատներ հասարակությանն ու իշխանություններին այսօր մատուցում են արջի ծառայություններ, այդպիսի ծառայություն փորձում են մատուցել ոչ միայն իշխանությունների կողմից առաջ եկած թեկնածուները, այլև հասարակական կարծիք ձևավորող ու նման ծառայությունների հետ առնչվող անձինք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ես Ադիբեկյանին լավ ճանաչում ու հարգում եմ։ Նա քաղաքական հարցումներ անցկացնելիս պետք է առաջնորդվի գիտական մոտեցումներով։ Ժողովրդավարական որևէ այլ երկրում ինչ-որ թեկնածու չի կարող 40%-ից ավելի ձայն ունենալ։ Եթե տվյալ թեկնածուն ունի 70% ձայն, դա արդեն ծանր հարված է պետության համար»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ գործող նախագահն ունի մոտավորապես 32% ձայն։ «Հետաքրքիր է, մեր հարգարժան սոցիոլոգը հաշվի առե՞լ է այս հանգամանքը»,- հարցեց ԱԻՄ առաջնորդը: Նա նաև նշեց, որ Ադիբեկյանը փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |