Արցախում մտադիր են նոր որակ հաղորդել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

Արցախում մտադիր են նոր որակ հաղորդել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:

Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---