Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է![]() 14 հունվարի 2013 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հունվարի վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից որևէ տեղեկություն չեն հայտնում: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախարարի հանդիպումների վերաբերյալ իրենք պատշաճ կտեղեկացնեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը կկայանա հունվարի 28-ին, Փարիզում: Նա նշել է, որ հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |