Կառավարությունը կպարտավորեցնի «Դվին» հյուրանոցի գնորդներին վերանորոգել այն մինչև 2016թ.

Կառավարությունը կպարտավորեցնի «Դվին» հյուրանոցի գնորդներին վերանորոգել այն մինչև 2016թ.

PanARMENIAN.Net - Ըստ նոր համաձայնագրի, որ պատրաստել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությունը, «Դվին» հյուրանոցի վերակառուցումը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2016թ.: Այդ մասին Երևանում հունվարի 15-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ նրա, կառավարական որոշման նախագիծն արդեն պատրաստ է, որով նոր, առավել կոշտ պահանջներ են ներկայացվում գնորդին, որը տվել է իր համաձայնությունը: Մասնավորապես, պարտավորությունները չկատարելու դեպքում գնորդը պարտավորվում է վճարել տուգանք, ավելին դրույթ կա, որով կառավարությունը իրավունք ունի վաճառել այդ գույքը լիկվիդացիոն արժեքի 20 տոկոսի չափով: «Սկզբնական պայմանագիրը գնորդի հետ շահավետ չէր ՀՀ կառավարության համար»,-ասել է Արման Սահակյանը:

2003թ. «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը 3 մլն դոլարով: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սեփականատերերից մեկը ռուսական էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը խոստացել էր 5 տարվա ընթացքում ներդնել 30 մլն դոլար, վերածելով այն 5-աստղանի հյուրանոցի: Սակայն, մինչ օրս ոչ մի ներդրում չի արվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---