Ժիրինովսկի. Ասադի տապալումը, հարձակումն Իրանի վրա՝ դա անմիջական բախում է Հայաստանում ռուսական բանակի հետ

Ժիրինովսկի. Ասադի տապալումը, հարձակումն Իրանի վրա՝ դա անմիջական բախում է Հայաստանում ռուսական բանակի հետ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Ֆրանսիան զորքեր մտցրեց Մալի ապստամբ իսլամիստների դեմ գործողությանը մասնակցելու համար: Ըստ ՌԴ Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, Ռուսաստանը պետք է նմանատիպ գործողություններ ձեռնարկի՝ սատարելու համար Ասադի ռեժիմին Սիրիայում, ասվում է ՌԼԴԿ պաշտոնական կայքում:

ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ զորքեր մտցնելով Սիրիա, Ռուսաստանն առաջին հերթին կպաշտպանի սեփական սահմանները ծայրահեղական իսլամիստական խմբավորումներից: «Քաթարը փորձում է մեզ շանտաժի ենթարկել, թե արաբական աշխարհը երես կթեքի մեզանից, եթե մենք սատարենք Ասադին: Բայց մենք աջակցում ենք նրան, ելնելով նրանից , որ հաջորդն Իրանն է լինելու, ՆԱՏՕ-ն անմիջականորեն կմոտենա այդ երկրին: Իրաքից նրանք արդեն մոտեցել են, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Աֆղանստանից մոտեցել են, այնտեղ հսկայական քանակությամբ զորքեր կան: Վերջին ճակատը Սիրիան է: Եվ հետո Իրանից հետո Ադրբեջանն է գալիս, իսլամիստներն արդեն կմոտենան Դաղստանին: Իսկ այնտեղ արդեն կրակոցնել են հնչում և մենք կստանանք Աստրախանի, Վոլգոգրադի ու Ռոստովի ճակատներ: Ահա սա չեն հասկանում որոշ արաբական երկրներում, Արևմտյան Եվրոպայում և մեր ընդդիմությունում, երբ ասում են, որ մենք պետք է Եվրոպայի հետ Ասադի ռեժիմին դեմ լինենք»,-ասել է նա:

«Ասադի տապալումը, հարձակումն Իրանի վրա՝ դա անմիջական բախում է Հայաստանում ռուսական բանակի հետ: Ահա ինչու ենք մենք պաշտպանում Դամասկոսին: Որովհետև հակառակ դեպքում այդ իսլամիստները, ծայրահեղականները, «Ալ Քայիդան» կմոտենան Երևանին: Իսկ մեր ինչների՞ս է պետք պատերազմը Հարավային Կովկասում, որը շատ շուտով կտարածվի նաև Հյուսիսային Կովկասի վրա: Ուստի պետք է սատարել Դամասկոսի օրինական իշխանություններին, և Սերգեյ Լավրովը, և երկրի ղեկավարներն արդեն իսկ ասել են այդ մասին»,-հավելեց նա:

«Ֆրանսիան շատ հանգիստ իր զորքերն է մտցնում ցանկացած նախկին ֆրանսիական գաղութ: Ողջ Արևմտյան Աֆրիկան՝ ինչ էլ պատահի Ֆրանսիան անհապաղ իր դեսնատայիններին, իր ավիացիան է գործուղում և օգնում է գործող իշխանություններին, որպեսզի ծայրահեղականները չկարողանան այն տապալել: Մենք նույն կերպ պետք է օգնենք այն կառավարություններին հետխորհրդային տարածքում, որոնք օգնություն կխնդրեն մեզանից, և օգնենք այնտեղ, որտեղ ծայրահեղականները մոտենում են մեր հարավային սահմաններին՝ այս դեպքում դա Սիրիան է, հեռանկարում՝ Իրանը»,-պարզաբանել է Ժիրինովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---