«Հրապարակ». ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները ջերմ ու ստաբիլ են դարձել![]() 17 հունվարի 2013 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո առերևույթ սառը թվացող ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները բավական ջերմ ու ստաբիլ են դարձել` բոլոր ուղղություններով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: «Հայտարարության հենց հաջորդ օրը ԲՀԿ գործարարները` Բելաջիոյի Գրիշը, Շիշ Մելոն, Բրլյանտի Արշակը, նույնիսկ Ռուստամ Գասպարյանը, «ներկայացել» են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին և իրենց պատրաստակամությունը հայտնել վերջինիս նախընտրական կամպանիային ակտիվորեն մասնակցելու մասին, ինչն էլ տևական ժամանակ է` արդեն իրականացնում են: Ռուստամ Գասպարյանի պարագան ԲՀԿ-ականները բացատրում են վերջինիս` «Երկրապահ» քաղխորհրդի անդամ լինելու և գեներալ Մանվելի հանգամանքով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանի Կոտայքի մարզի պատասխանատուն ամենևին էլ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չէ, նա ընդամենը ծխածածկույթ է. իրական պատասխանատվությունը դրված է Գագիկ Կոլյայիչի վրա, և կա երկաթյա պայմանավորվածություն, որ նա է մարզում անցկացնելու ընտրությունները և լավ ձայներ է բերելու Սերժ Սարգսյանին»,- գրում է թերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |