Օմբուդսմենը հուսով է, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց

Օմբուդսմենը հուսով է, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն նախարարության և հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը:

«Անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից և բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր ամբողջ հասարակության համար: Մասնավորապես, ցանկալի է, որ այդ ավտոբուսները հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց :

Ցավոք, այժմ գործարկվող հանրային տրանսպորտի միջոցները չեն համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին` սահմանափակելով դրանցից հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու իրավունքը»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դարձնելու համար տրանսպորտային միջոցները հավասարապես մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում, Հոդված 22-ում նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---