OԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ15 հուլիսի 2005 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի վերջին Կազանում` ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներումկկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանխագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` այդ հանդիպումը տեղի է ունենալու վեհաժողովից առաջ, սակայն ստույգ ժամկետներն առայժմ չեն հստակեցվել: Միեւնույն ժամանակ, Մերզլյակովը նշել է, որ օգոստոսի 23-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում` դա տքնաջան եւ առաջադիմական աշխատանքի արդյունք է»,- նշել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել. «Մենք պատրաստ չենք խոսել այն մասին, որ հատկապես ինչ ենք ակնկալում առաջիկա հանդիպումից, սակայն առաջընթացի հույս ունենք»: Իր հերթին, ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նշել է, որ «համանախագահները նպաստում են , այլ ոչ թե որոշում են, թե ինչ անել»: Առաջիկա հանդիպման մասին արտահայտվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով` «երկու նախագահներն էլ ուժեղ անձնավորություններ են, եւ առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |