Լևոն Զուրաբյան. Մարտի 1-ին բոլորը կհամոզվեն` ՀԱԿ-ն ու ՀԱԿ-ի լիդերը կան

Լևոն Զուրաբյան. Մարտի 1-ին բոլորը կհամոզվեն` ՀԱԿ-ն ու ՀԱԿ-ի լիդերը կան

PanARMENIAN.Net - Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ՀԱԿ-ը վերսկսեց ուրբաթօրյա ցույցերը: Այս տարվա առաջին ցույցին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Իր խոսքում Տիգրան Առաքելյանի ազատությունը պահանջելով, նա անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, ՀԱԿ-ին թաղելու խոսակցություններին:

«Հերթական անգամ թաղել են Կոնգրեսին, այս խոսակցություններն ուրախությամբ է ընդունում իշխանական քարոզչամեքենան: Կոնգրեսին փորձել են թաղել նաև 2008-ին, 2009-ին, բայց այդ խոսակցություններից հետո 2011-ին մենք ամենահզոր հանրահավաքներն ունեցանք Կոնգրեսի պատմության ընթացքում: Ցանկացած շարժում ունենում է վերիվարումների ժամանակներ: Մեր համակիրներին փորձում են բարոյազրկել, բայց մենք վաղուց կոփված ենք, իսկ ովքեր հոգնել են, մի նյարդայնացեք, ափալ-թափալ շարժումներ արեք: Կարող եք գնալ ու հանգստանալ, որ հետո նորից միանաք նոր թափ առած շարժմանը: Սերժ Սարգսյանի ռեժիմը չի կարող հանգիստ քնել, քանի կա այս շարժումը, որն ինքը չի վերահսկում», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` փետրվարի 18-ից հետո ԿԸՀ հայտարարությունը` Սերժ Սարգսյանի վերընտրվելու մասին, գրոշի արժեք չունի, իսկ մարտի 1-ին, տասնյակ հազարավոր մարդկանց հանրահավաքում տեսնելով, բոլորը կհամոզվեն, որ ՀԱԿ-ն ու ՀԱԿ-ի լիդերը կան:

 Ուշագրավ
---