«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲՋՋԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» հեռախոսային ընկերության բջջային հաղորդակցության ցանցը վերականգնվել է, թեեւ գտնվում է մասնագետների անընդհատ հսկողության տակ: Այդ մասին ասվում է «.am» PanARMENIAN.Net խմբագրությունում ստացված «ԱրմենՏելի» հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բջջային կապի նոր օպերատոր VivaCell-ի ակնկալվող թրաֆիկի հզորությունները բավարար չէին լինի «ԱրմենՏելի» ցանցում խափանումներ առաջացնելու համար: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ վերջին մի քանի օրերին լուրեր են տարածվում, թե VivaCell ընկերությունը առնչություն ունի վթարի հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԱրմենՏել» ընկերությունը չէր կարող նման լուրերի տարածման աղբյուր լինել»: Երախտագիտություն հայտնելով «ԱրմենՏելի» բջջային կապից օգտվողներին ըմբռնման եւ վստահության համար, ընկերությունը այնուամենայնիվ չի դիմել իր բաժանորդներին ցացնը չծանրաբեռնելու խնդրանքով, քանի որ աշխատանքներ են տարվում նրա տեստավորման ուղղությամբ: Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության բբջային ցանցում խնդիրներ առաջացան հունիսի 30-ին: Ցանցում խախտումների եւ խափանումների բնույթը ընկերությունը չի կարողանում բացահայտել մինչ օրս:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---