«Էյչ-Էս-Բի-Սի»-ին 2012թ. 155 հազար ԱՄՆ դոլար է ուղղել «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին

«Էյչ-Էս-Բի-Սի»-ին 2012թ. 155 հազար ԱՄՆ դոլար է ուղղել «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի»-ին լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլար է հատկացրել կրթության միջոցով լուծելու համար երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը: «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից «Future First»-ին՝ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրին տրամադրված լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլարը նպատակ ունի կրթության միջոցով լուծել երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը: Լրացուցիչ ներդրման միջոցով 26 երկրներում կիրականացվեն ավելի քան 50 ծրագրեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի» տասնամյա (2006-2016) ընդհանուր նվիրատվությունը հասցնելով ԱՄՆ 40 միլիոն դոլարի:

Լրացուցիչ միջոցներից ԱՄՆ 155 հազար դոլար 2012թ.-ին ուղղվել է «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին (ՀՄՀ), հնարավորություն ընձեռելով Արմավիր մարզի անապահով ընտանիքների 1200 երեխաների անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար: «ՀՄՀ»-ն իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից, ենթակառուցվածքային և կրթական ծրագրեր իրականացնելով Հայաստանի գյուղերում՝ կենտրոնանալով դպրոցների վրա: 2012թ.-ի ընթացքում, բացի գումարային աջակցությունից «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստանը նաև մասնակցել է «ՀՄՀ» այլ ծրագրերի իրականացմանը՝ համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ և Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների ստեղծագործարանների և դասարանների համար:

Բացի այդ, «Future First» ընթացիկ ծրագրի շրջանակներում ևս ԱՄՆ 35 հազար դոլար է տրամադրվել «Օրրան» բարեգործական ՀԿ-ին, 2013թ.-ի ընթացքում Երևանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար:

«Ուրախ եմ և հպարտ, որ շնորհիվ Հայաստանում «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությանը, տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար ովքեր դրանից զրկված են», ասել է «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: «Էյչ-Էս-Բի-Սի-ն հավատացած է, որ կրթությունը աղքատության և անհավասարության դեմ պայքարելու ամենահզոր գործիքներից մեկն է: Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջոցով, «Future First»-ը իրապես փոխում է կարիքավոր երեխաների ապագայի հանդեպ պատկերացումները, նրանց հույսերը, երազանքներն ու ձգտումները», ասել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Նախագահ Դուգլաս Ֆլինտը:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ 40մ դոլար նվիրատվություն տաս տարիների ընթացքում: Շուրջ կես միլիոն կարիքավոր երեխաներ ունեն կրթության և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ 2006թ.-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում ԱՄՆ 400 հազար դոլարի ներդրում Հայաստանում՝ ուղղված օգնելու 3000 երեխաների

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---