Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից անժամկետ հացադուլ կսկսի. ԿԸՀ-ն մերժեց նրա դիմումը

Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից անժամկետ հացադուլ կսկսի. ԿԸՀ-ն մերժեց նրա դիմումը

PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով պահանջում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը, ըստ որի ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը գրանցվել է որպես նախագահի թեկնածու:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ նշեց, որ վարչական մարմինները պետք է պահպանեն բոլոր օրենքներրը և վարչարարության սկզբունքները, նրանք իրավասու են կատարել այն գործառույթները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:

«Դիմումն անհիմն է և կարող է դառնալ նախադեպ»,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

Անդրիաս Ղուկասյանն այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հունվարի 21-ից սկսելու է անժամկետ հացադուլ: Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն բավարարի իր պահանջը և երբ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---