ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ19 հուլիսի 2005 - 08:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Նեւեն Մադեյը (նստավայրը` Աթենք), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Շնորհավորելով դիվանագետին ՀՀ-ում դեսպանի պաշտոնի նշանակման առթիվ` Ռոբերտ Քոչարյանը նրան հաջողություն է մաղթել բարձր առաքելության մեջ: Զրուցակիցները նշել են Հայաստանի եւ Խորվաթիայի պատմական ընդհանրությունները եւ նույնանման խնդիրները: Կարեւորելով երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դեռեւս շատ անելիքներ կան նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Այդ համատեքստում նշվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը: Իր հերթին, Նեւեն Մեդեյը ՀՀ նախագահին ներկայացրել է Խորվաթիա-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը եւ նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի երկրների զարգացումները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |