ԱՄՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ԱՐՏԱՀԱՆՈՂ» ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ19 հուլիսի 2005 - 08:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ «բնութագրվում են վստահության եւ փոխադարձ աջակցության աճող մակարդակով»: Մեկնաբանելով շահարկումներն այն մասին, որ ԱՄՆ շահագրգռված են նախկին խորհրդային հանրապետություններից հեղափոխություններն Հայաստան «արտահանելու» մեջ, Ջոն Էվանսը նշել է` «ԱՄՆ չեն զբաղվում նախկին խորհրդային հանրապետություններ կամ նրանցից մեկից մյուսը հեղափոխություն արտահանելով: Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը եւ ազատ եւ արդար կանոնավոր ընտրությունների անցկացումը` որպես ընդունված ճանապարհ այդ ինստիտուտների առաջնորդներին փոփոխելու համար: Մենք չունենք ֆավորիտներ թեկնածուների շարքերում եւ աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, ով իշխանության կգա ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |