Սահմանի վերաբերյալ Մինսկի խմբի նախկին համանախագահի անաչառության սահմանը

Սահմանի վերաբերյալ Մինսկի խմբի նախկին համանախագահի անաչառության սահմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան այդպես էլ չի համակերպվում իր անվան կողքին հաճախ նշվող նախկին բառի հետ: Փայլուն մեկնարկած դիվանագիտական կարիերայի ոչ այնքան բարենպաստ վախճանից հետո էլ նախկին դիվանագետը շարունակում է Լեռնային Ղարաբաղի մասին մեկնաբանություններ տալ: Իսկ նրան, որպես դիվանագետ դրսևորվելու հարթակ, արդբեջանական լրատվամիջոցները պատրաստ են ծառայել սրտի ուզածի չափ:

Թրքուհի Զեյնո Բարանի ամուսինն իրեն հայկական սփյուռքի զոհ հայտարարելուց, հայերին վրեժխնդրության փորձի մեջ մեղադրելուց ու դիվանագիտական աշխատանքը թողնելուց հետո հիմա խոշոր գործարքների խորհրդատվությամբ է զբաղվում: «Հիմա» ձևակերպման հետ կարող եք չհամաձայնել: Բրայզայի մասնագիտական որակների նախկին ու ներկա դրսևորումները մեծ կասկածի տակ են առնում որպես դիվանագետ նրա անաչառությունը: Չնայած ինքը Մինսկի խմբի միջնորդի պաշտոնում իր անկողմնակալության ձգտումների մասին նշելու առիթը բաց չէր թողնում:

Անկողմնակալության լավագույն ապացույցը կլիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իր կարծիքով այդ երկրի մամուլում աստղային ժամը վայելեու փոխարեն անկողմնակալությունը պահպանել շարունակելը: Բայց… միայն վերջին հայտարարության մասին` Բրայզայի կարծիքով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ղարաբաղի խնդրի շուրջ լարվածության գագաթնակետին, քանի որ Ադրբեջանը կարող է միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Իսկ Սաֆարովի արտահանձնումից հետո այս «անաչառ» մարդը միայն արձանագրեց` ռազմավարական սխալ էր Ադրբեջանի կողմից:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---