Ուկրաինացի փորձագետը՝ 2012-ին Հայաստանի հետ հարաբերությունների և 2013-ի հույսերի մասին

Ուկրաինացի փորձագետը՝ 2012-ին Հայաստանի հետ հարաբերությունների և 2013-ի հույսերի մասին

PanARMENIAN.Net - Հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդումը 2012-ին և քաղաքական համագործակցության անցումն ավելի բարձր մակարդակի, անկասկած, Ուկրաինայում հայկական սփյուռի համառ աշխատանքի արդյունք է, որն ակտիվ աջակցում է երկու ժողովուրդների միջև երկխոսությանը: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը:

«Հայերի ինտեգրվածությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում այն բարենպաստ հիմքն է, որը թույլ է տալիս զարգացնել միջպետական կապերը:

Այդ առումով ուշագրավ է Իրինա Գայուկի կազմած «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանը;

Հայկական համայնքը մեծ ուշադրություն է դարձնում հին եկեղեցիների վերականգնմանը և նորերի շինարարությանը:

Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում միայն մարդասիրական ոլորտով և ունեն զգալի պոտենցիալ տնտեսության ոլորտում: Խոսքը գնում է էներգետիկայի, շինարարության, գյուղատնտեսության, մեքենաշինության և առևտրի ոլորտներում շահավետ նախագծերի իրագործման մասին:

Մնում է հուսալ, որ 2013-ը նույնպես արդյունավետ կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար»,- ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---