Դեսպան. Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրեն, Իրանը պատրաստ է ներկայացնել խնդրի լուծման իր պլանը

Դեսպան. Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրեն, Իրանը պատրաստ է ներկայացնել խնդրի լուծման իր պլանը

PanARMENIAN.Net - Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Ինչպես հաղորդում է Press TV-ն, այդ մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:

Նրա խոսքով, ոչ տարածաշրջանային տերությունները չեն ձգտում ղարաբաղյան հակամարտության լուծմանը, բայց դրա շարունակումը կվնասի տարածաշրջանի երկրներին:

Պակ Այինը հայտարարել է, որ օտարերկրյա պետություններն օգտագործում են հակամարտությունը որպես Հարավային Կովկասում իրենց նպատակներին հասնելու միջոց:

Եթե հակամարտության կողմերը խնդրեն այդ մասին, Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ և ներկայացնել հակամարտության կարգավորման իր պլանը, ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---