Ալեքսանդր Սկակով. Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում21 հունվարի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Հազիվ թե Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն կարող է համարվել Իվանիշվիլու դեսպանը:Այդ մասին PanARMENIAN.Net ին ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը` խոսելով Մոսկվայում Վրաստանի պատրիարքի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: «Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում: Նրան անհանգստացնում է նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հպատակությունը եկեղեցական առումով: Փաստացի երկիշխանության իրավիճակում շանս է հայտնվում դառնալ գլխավոր մեդիատորը և իշխանության երրորդ կենտրոնը: Մի մոռացեք, որ ցանկացած եկեղեցական կազմակերպություն երբեք կանգ չի առնում ձեռք բերածի վրա: Նայեք ռուսականին` նույն պատմությունը»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, ապա Սկակովը կարծում է, որ դրանք չեն հարթվի: «Տեսանելի հեռանկարում առկա է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չլուծված խնդիրը: Գլխավորը, որ հարաբերությունները կհայտնվեն, չէ որ դրանք ընդհանրապես բացակայում էին: Կընթանա տարբեր թեմաներով երկխոսություն, բայց ոչ այդ երկու նոր պետությունների թեմայով»,- ասել է փորձագետը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |