Քննարկվել է որդեգրման գործընթացում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը

Քննարկվել է որդեգրման գործընթացում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի մոտ առանձին քննարկումներ են տեղի ունեցել Երևանի մանկան տան, Վանաձորի և Գավառի մանկատների, Գյումրու «Երեխաների տան» պատասխանատուների հետ, որոնց մասնակցում էին նախարարի` համապատասխան ոլորտները համակարգող տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Տնօրեններն առաջարկություններ են ներկայացրել բյուջեի միջոցների վերաբաշխման, հաստիքացուցակներում փոփոխություններ կատարելու, անձնակազմի վերամասնագիտացման, հաստատություններին կից ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծելու, որդեգրման գործընթացում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

2013թ. գնումների գործընթացը սկսվել է, բոլոր հաստատություններն ապահովված են սննդով, վառելիքով, ընթացքի մեջ են մյուս ծառայությունների գնման գործընթացները, սակայն որպես ընդհանուր խնդիր բոլոր տնօրենները նշեցին գնումների փոփոխված օրենսդրությանը ծանոթանալու, գնումների գծով լիցենզավորված մասնագետներ պատրաստելու նպատակով հատուկ դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---