Հունվարի 23-27-ը Դավոսում տեղի կունենա ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովը

Հունվարի 23-27-ը Դավոսում տեղի կունենա ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովը

PanARMENIAN.Net - Հունվարի 23-27-ը շվեյցարական Դավոսում 43-րդ անգամ տեղի կունենա ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովը:

Այս տարի համաժողովին կմասնակցեն 45 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև գիտնականներ ու գործարար վերնախավի ներկայացուցիչներ: Իրենց մասնակցությունը հաստատել են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՀԲ նախագահ Ջիմ Են Կիմը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Մասնակիցների կազմում է նաև դերասանուհի Շարլիզ Թերոնը և տարբեր ձեռնարկությունների շուրջ 1500 ղեկավարներ:

Բանավեճի հիմնական թեման կլինի «Կայուն դինամիզմը» որպես գլոբալ տնտեսական համակարգ, որը կարող է կայուն մնալ և արագ վերականգնվել այնպիսի ցնցումներից հետո, ինչպես, օրինակ, եվրոյի գոտու ճգնաժամն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---