Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի![]() 24 հունվարի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 28-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Յան Քելիի (ԱՄՆ) հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Էդվարդ Նալբանդյանը: Ինչ վերաբերում է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Էդվարդ Նալբանդյանի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, ապա նման հանդիպում կկայանա: Նախարարը տեղեկացրեց, որ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակցություններին այլընտրանք չկա: «Թեև Ադրբեջան առիթը բաց չի թողնում ասելու, որ բանակցությունները ձախողվում են, սակայն չպետք է մոռանալ, որ դա առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով է»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել էր, որ Փարիզում հունվարի 28-ին կայանալու է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |