Այս պահին զորամասերում 1500 զինվորական է պարգևատրվում

Այս պահին զորամասերում 1500 զինվորական է պարգևատրվում

PanARMENIAN.Net - ՀՀ բանակի կազմավորման օրվան ընդառաջ՝ այսօր պաշտպանության նախարարությունում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում բանակի գլխավոր գերագույմ հրամանատար Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել զորամասերի հրամանատարներ, հրամանատարական կազմի այլ ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, որոնց մի մասը՝ հետմահու: Բացի ՊՆ-ում շնորհված մեդալներից՝ ևս 1500 մեդալներ զինծառայողները կստանան զորամասերում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման ժամանակ նշեց, որ բանակային յուրաքանչյուր տարեդարձ առաջին հերթին անցած տարիներին հայացք նետելու և այդ ճանապարհին ձեռքբերումները գնահատելու համար է, իրենց ավանդն ունեցած սպաների, հայկական բանակում ծառայած բոլոր զինվորների արածը վերաիմաստավորելու, կորցրած ընկերների հիշատակին արժանին մատուցելու օր է:

«Այդ օրը ոչ միայն իրար շնորհավորելու, այլև ապագան տեսնելու և ուղենիշեր գծելու առիթ է: Օրեր առաջ բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշեց, որ մենք չենք զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, այլ ունակ ենք անվտանգություն ապահովել մեր տարածաշրջանում ու դրանից դուրս: Այս ձևակերպումը մեզ համար հանձնարարական է»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ բանակի օրը միայն զինվորականինը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը. զինամթերք բերող վարորդինը, վիրավորին խնամող բուժքույրինը, զենք նորոգող բանվորինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---