Վահագն Չախալյանը մեկնաբանում է Սահակաշվիլու հատուկ ուղերձը

Վահագն Չախալյանը մեկնաբանում է Սահակաշվիլու հատուկ ուղերձը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընկել է հիստերիայի մեջ: Նրա դիմակը վերջանականապես պատռվում է և Վրաստանի ներսում, և Վրաստանից դուրս: Ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն այսպես է մեկնաբանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հատարարությունը, որով նախագահը մեղադրում է վարչապետին ու խորհրդարանին «վրաց պետականության թշնամուն»՝ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար: «Իմ գործը ճիշտ է Վրաստանի ներսում այդքան հնչեղություն չստացավ, սակայն արտասահմանում մարդու իրավուների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ հետաքրքրված էին: Հիմա այս ամենից հետո նրա դիմակը պատռվում է: Նա այն ժամանակ անհեթեթ փաստարկներ էր բերում ու փորձում էր լռեցնել այդ կազմակերպությունների ձայնը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Սահակաշվիլին Չախալյանի ազատ արձակումը համարել է հակապետական քայլ, Չախալյանին անվանել Ռուսաստանի լրտես, ով աշխատում է Վրաստանի փլուզման, նրա ամբողջականության մասնատման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---