ՀՀ սփյուռքի նախարարիը հանդիպել է ՀԲԸՄ ղեկավարների հետ

ՀՀ սփյուռքի նախարարիը հանդիպել է ՀԲԸՄ ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը զրույց ունեցան Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայության հիմնախնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել մարզերում բնակություն հաստատած սիրիահայերին: Նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից մինչև օրս սիրիահայերին ցուցաբերված աջակցությունը:

Այնուհետև կողմերը նախապատրաստեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականի նորովի մոտեցումների քննարկումը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---