ՀԱԿ անդամի տոնական մաղթանքը. Ցանկանում եմ, որ բանակում սպանությունները գոնե ձգտեն հասցնել զրոյի![]() 28 հունվարի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Բանակ ասելով, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը նախ պատկերացնում է «մեր երեխաներին»: «Ինչպիսի կարծիք էլ ունենամ այսօրվա իշխանությունների մասին, շատ եմ քննադատել պաշտպանության նախարարին, բայց երբ նայում ես այս իշխանություններին, Սեյրան Օհանյանը հաստատ վատագույնների շարքում չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը: ՀԱԿ անդամը շնորհավորեց հայկական բանակի օրը և բանակին մաղթեց անամպ երկինք: «Մեր երեխաները պատերազմի բովի մեջ չմտնեն: Ցանկանում եմ, որ այդ սպանությունները գոնե ձգտեն հասցնել զրոյի: Որ մեր միջին հրամկազմի հետ լրջագույնս զբաղվեն: Եթե նրանք մարդասեր և գրագետ լինեն, այս սպանությունները կնվազեն»,- ասաց նա: Գուրգեն Եղիազարյանը մաղթեց, որ մեր բանակը ամեն օր հզորանա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |