ԱԺ նախագահ. Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է![]() 28 հունվարի 2013 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է եմ Բանակի օրվա առթիվ: «Տոն, որ խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվիրումը, արիությունն ու հայրենասիրությունը, կամքն ու ոգին: Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է: Այսօր այն նվիրյալների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի, նրանց տոնը, ովքեր այսօր պաշտպանում են այդ անկախությունն ու ինքնիշխանությունը, մեր սահմանների և օջախների անվտանգությունը, ովքեր հայկական դրոշն են ծածանում նաև մոլորակի այլ անկյուններում` խաղաղապահ առաքելություն իրականացնելով: Շնորհավորում եմ հայկական զինված ուժերի զինվորին, սպային ու գեներալին, ովքեր եղել ու մնում են հայրենիքի անձնուրաց պաշտպանն ու աներեր հենասյունը: Մաղթում եմ ձեզ, սիրելի զինվորականներ, և ի դեմս ձեզ` հայրենիքի երեկվա, այսօրվա և վաղվա բոլոր պաշտպաններին, նորանոր ձեռքբերումներ, քաջ առողջություն, բարեկեցություն` հանուն խաղաղ, ուժեղ և կայուն Հայաստանի Հանրապետության»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |