28 հունվարի 2013 - 17:55 AMT
Google-ը Բրիտանիայում մեղադրվում է iPhone օգտատերերի սովորություններին հետևելու համար

Google-ը Բրիտանիայում մեղադրվում է iPhone օգտատերերի սովորություններին հետևելու համար: Բրիտանիայի 10 քաղաքացիներ արդեն դիմել են խմբակային հայցով ընկերության դեմ: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, նրանց կարող են միանալ մինչև 10 մլն բրիտանացիներ, հայտնում է Russia Today-ը:

Կորպորացիային մեղադրում են Apple սարքերի վրա անվտանգության համակարգերից խուսափելու համար, գրում է The Guardian-ը:

Անցյալ տարի Google-ն արդեն տուգանվել էր ԱՄՆ-ում 22,5 մլն դոլարով iPhone օգտատերերին հետևելու համար: Նոր հայցով կորպորացիան կարող է կորցնել շուրջ 100 մլն դոլար: