Հայաստանի կապիտալի շուկայով հետաքրքրվում են ներդրողներ Շվեյցարիայից և Վրաստանից

Հայաստանի կապիտալի շուկայով հետաքրքրվում են ներդրողներ Շվեյցարիայից և Վրաստանից

PanARMENIAN.Net - Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը:

2013թ. հունվարի 29-ից «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից և ընդգրկվել Bbond ցուցակում: Ներդրումների ներգրավման նպատակն է «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ռիթեյլերական ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում: «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առևտուրն է:

Դեռ մեկ ամիս առաջ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հայտարարել էր 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս թողարկելու մասին: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 6-ից մինչև 2013թ. հունվարի 10-ը: Ցանկացողները կարող են պարտատոմսեր ձեռք բերել 10 դոլարից մինչև 5 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես և ակնկալվում էր, մեծ է հետաքրքրությունը օտարերկրյա ներդրողների կողմից, որոնց բաժին է ընկնում 24 տոկոսը (ոչ ռեզիդենտներ), մնացած 76 տոկոսը՝ ռեզիդենտներ: «Ամերիբանկ» ՓԲԸ-ի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը հայտնել է, որ առաջին անգամ Հայաստանի կապիտալի շուկայում հաջողվել է ներգրավել շվեյցարացի ներդրողների, կան ներդրողներ Ռուսաստանից, ինչպես նաև այլ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Առնո Մոսիկյանը վստահ է, որ Հայաստանը, որպես կապիտալի տարածաշրջանային շուկա, միանգամայն կայացած է: Իսկ ակտիվացման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի մի շարք ինստիտուցիոնալ ներդրողների հետ, դրանց թվում են նաև բանկեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---